Միքայելը դեռ 2018 թվականի համաժողովրդական ռեալիթի շոուն անվանում է ՝ համաժողովրդական հեղափոխություն:
Ռուստամ Բաքոյանը, Վահագն Ալեքսանանն ու Ռուբեն Ռուբինյանը հաստատ կլայքեին, թե կարողանային:
Իսկ այն մարդիկ, ովքեր կարդինալների հետ շփված, Հռոմի Պապին մոտիկից տեսած, բանկային հաշիվներին մեշոկներով փող ունեցողի հետ համաձայն չեն, անհարմար հարցեր են բարձրացնում` դավադրապաշտներ են:
Փաստորեն Միշիկն ուզում է ասել, որ Նիկոլը համաժողովրդական հեղափոխություն է արել, ու վեց ամիս Սերժիկի հետ է ապրել նույն հայաթում, որ Նիկոլը հեղափոխություն է արել, ու այդ հեղափախական դատարանը մերժված աներոջը ճանաչել է, պատկերավոր ասած, աշխատավարձով ապրող պարկեշտ մարդ, որ Նիկոլը հեղափոխություն է արել ու թույլ է տվել, որ մերժված նախագահը ոչ միայն երկիրը հանգիստ լքի, այլև լքի՝ գործող նախագահների ինքնաթիռները սպասարկող Զվարթնոցի զրո կանգառից, որ Նիկոլը հեղափոխություն է արել ու հանրապետական օդիոզ թալանչի ոչ մի միլիարդատեր չի դատվել:
Մինասյան Միքայելն ուզում է, ասել, որ Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ նաև Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ գործակալներ լինելով հանդերձ իրականացրել են հեղափոխություն:
Հետ չի մնում նաև Սերժիկ Սարգսյանը. ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի պառլամենտական ընտրություններից հետո, որն ինչպես ասել եմ իրականում պայքար էր Հայաստան դաշինքի ու ՊՈՒ -ՔՊ միջև, նա առաջիններից մեկն էր, ով հրապարակավ BBC-ին տված հարցազույցում ընդունեց Նիկոլի լեգիտիմությունը: Փաստորեն Սերժիկ Սարգսյանին թվացել էր, որ նորմալ է, երբ վարչապետը հրաժարական է տալիս ու մնում է վարչապետի պաշտոնում, որ Նիկոլի օգտին իսկապես 680 հազար մարդ էր քվեարկել:
Միքայել Մինասյան, իսկ եթե ՝ «ո՞վ է բերել Նիկոլին» հարցից զատ հարցնենք` ո՞վ պետության վզին փաթաթեց այս սահմանադրությունը, ո՞վ կեղծեց 2015-ի սահմանադրական հանրաքվեն:
Իսկ եթե հարցնենք` ո՞վ ՝ սահմանդրության խախտմաբ նախագահ կարգեց Արմեն Սարգսյանին:
Ի դեպ, պիտի ասեմ, որ վեջինս ոչ պակաս վնաս է տվել Հայաստանին, քան՝ 16-րդ վարչապետը:
Կարող է Արմենին է՞լ էր ժողովուրդը բերել, տեղյակ չենք:
Մի խոսքով, փեսա-աներ ոչ միայն Նիկոլ Փաշինայնին բերել են, այլև պահում են: Ստացվում է` Սամոդուռը համաժողովրդական հեղափոխություն իրականացրած, լեգիտիմ ղեկավա՞ր է: Միայն մեկ բան չեմ հասկանում, թե եթերներից չիջնող, առավոտից երեկո վարչապետ հայհոյող եթիմների վրա ինչու՞ են այդքան փող ծախսում:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ